Ընկերությունը, հաշվի առնելով տպագրվող արտադրանքի լայն ցանկը և բազմազանությունը, տպագրական գործընթացում կիրառում է օֆսեթ տպագրական մեքենաների տարբեր ֆորմատներ:
Միևնույն ժամանակ բարձրորակ ներկերի ու նյութերի օգտագործումը և համապատասխան տեխնոլոգիական պրոցեսը ապահովում են որակի առավել բարձր չափանիշ: Հիմնվելով օֆսեթ տպագրության եղանակի վրա: Ընկերության տպագրական սարքավորումների հիմնական բազան համալրում են HEIDELBERG տեսակի օֆսեթ տպագրության մեքենաները, որոնք ապահովում են տպագրվող նյութի բարձր որակ և շքեղտեսք:
Գովազդային թերթիկները, բուկլետները, ամսագրերը, ազդագրերը անցնելով օֆսեթ տպագրության գործընթացը` հանդես են գալիս իրենց գունային գամմայով և գրավչությամբ, իսկ գրքերի շքեղ տեսքը հնարավոր է դառնում դրանց կազմերի գունային լուծումներով:
Ներկայիս պայմաններում պիտակների, ստիկերների, տուփերի գունային գամման իրական է դառնում բարձր որակի օֆսեթ տպագրության շնորհիվ: